National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.03.2023
Նախագծով առաջարկվում է հստակեցնել եւ ամբողջացնել ՀՀ կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում
1 / 3

««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել եւ ամբողջացնել ՀՀ կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում, որը կնպաստի տվյալ բնագավառում կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացմանը: Նախատեսվում է նաեւ հստակեցնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակը, ինչի արդյունքում առավել արդյունավետ կդառնա կոմիտեի աջակցությունը քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակմանը: Առաջարկվում է նաեւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորություն նախատեսել միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում, ինչպես նաեւ Կառավարությանը վերապահել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների պահպանման եւ առանձնացման գոտիների, դրանց կարգավորման եւ գործունեության, ինչպես նաեւ հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման եւ նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերի սահմանման լիազորություն:

Նախագիծն ԱԺ մարտի 1-ի նիստում ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է` ի՞նչ է լինելու այն շենքերի հետ, որոնք նախագծվել են, օրինակ, որպես 10 հարկանի շենք, բայց հետո դարձել 12 հարկանի, արդյո՞ք դա նորմալ է: Իսկ եթե նորմալ չէ, ապա ի՞նչ է արվելու, որ այդ պրակտիկան դադարեցվի:

Արմեն Ղուլարյանի խոսքով այդ գործունեությունը նորմալ չէ, եւ այսօր արդեն այդ պրակտիկան վերացվել է: Նա պարզաբանել է, որ համայնքների, հատկապես Երեւանի քաղաքապետարանի հետ այդ խնդիրը կանոնակարգված է եւ նման խնդիր այլեւս չի կարող լինել, իսկ եթե նախագծից շեղումներ լինեն, ապա միայն անվտանգության կանոնները պահպանելու դեպքում:

Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Ելույթ ունենալով` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը նշել է, թե նախագիծը խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից: Այս համատեքստում նա անհասկանալի է համարել նախագծի հապճեպ քննարկումը:

Անդրադարձ է եղել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին` կապված շենք-շինությունների մատչելիության հետ: Մասնավորապես, Զարուհի Բաթոյանը նշել է, որ այս հարցի հետ կապված օրենսդրական բացեր չկան, ուստի անհասկանալի է` ինչո՞ւ են համատարած անմատչելի նույնիսկ նորակառույց, նոր հիմնանորոգված կառույցները: Նա հույս է հայտնել, որ բարձրացված խնդիրը կլուծվի այս նախագծի ընդունումից հետո:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադարձել է գործընկերոջ հնչեցրած տեսակետին եւ նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փորձագետներն աշխատելու են Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանների հետ եւ հստակ կարծիք են տալու, թե սահմանադրականության եւ իրավական այլ հարցերի հետ կապված հակասություններ կա՞ն, թե` ոչ:

Պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Եզրափակիչ ելույթում Արմեն Ղուլարյանն անդրադարձել է բարձրացված հարցերին, տվել պարզաբանումներ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am